ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Համաշխարհային բանկը կօգնի բարեկարգել Հայաստանի զբոսաշրջային տեսարժան վայրերը

Համաշխարհային բանկը կօգնի բարեկարգել Հայաստանի զբոսաշրջային տեսարժան վայրերը
27.12.2015 | 11:20

Համաշխարհային բանկը կօգնի բարեկարգել Հայաստանի զբոսաշրջային տեսարժան վայրերը՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ ներկայացնելով զբոսաշրջության զարգացման ՀԲ նոր ծրագիրը, որի արժեքը 55 մլն դոլար է: Ծրագրում ներառված են Հաղպատ և Սանահին վանական համալիրների շրջակա տարածքները, Ստեփանավանից ոչ հեռու բուսաբանական այգին և «Զորաց քարեր» հուշարձանի շրջակա տարածքը:

Դիտվել է՝ 5978

Մեկնաբանություններ